Բացահայտեք նոր հնարավորություններ ձեր բրենդի համար DASEIN ամսագրի հետ!
Հարգելի գործընկեր,
DASEIN CREATIVE STUDIO-ն առաջարկում է գովազդի և դիզայնի ծառայություններ: Մեր փորձառու թիմը, տպագիր և թվային ոլորտներում ունեցած հարուստ փորձով, ստեղծում է նորարարական և կոնցեպտուալ գովազդներ՝ համադրելով ստեղծագործական մոտեցումը բիզնեսի կոմերցիոն նպատակների հետ:


DASEIN ամսագրում ներկայացրել ենք յուրահատուկ անհատների, ովքեր պատմում են իրենց գործունեության մասին տարբեր ոլորտներում։ Ստեղծել համագործակցություն տարբեր մասնագետների, բրենդերի և լոկացիաների միջև համադրելով և ներկայացնելով Դազեյնի ուրույն ոճով։
Ծառայություններ
Աշխատելով ստեղծագործական բոլոր ոլորտների տաղանդավոր, ճանաչված և զարգացող մասնագետների հետ՝ մենք նպատակ ունենք ստեղծել գովազդի նոր մոտեցում, որը համընթաց է ժամանակակից միտումների և առևտրային նպատակների հետ: DASEIN-ը ձգտում է վերափոխել մարքեթինգի տեսողական լանդշաֆտը Հայաստանում՝ դարձնելով այն ավելի կրեատիվ, գեղարվեստական և արտասովոր: Բարձրորակ ամսագիր տպագրելով և բարդ վիզուալներ ստեղծելով՝ մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը բիզնեսի և ստեղծագործ մասնագետների միջև՝ բարձրացնելով սոցիալական ազդեցությունը և մղելով գովազդը նոր մակարդակի»:








Մեր թիմը